Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է 2025 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցանկը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին մրցանակը նվաճել էր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, իսկ 2024 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին քվեարկության արդյունքում զբաղեցրել էր երկրորդ տեղը։
ՖԻՖԱ-ի 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներն են՝
- Ուսման Դեմբելե (Ֆրանսիա) – ՊՍԺ
- Աշրաֆ Հակիմի (Մարոկկո) – ՊՍԺ
- Հարրի Քեյն (Անգլիա) – «Բավարիա»
- Կիլիան Մբապե (Ֆրանսիա) – «Ռեալ Մադրիդ»
- Նունու Մենդեշ (Պորտուգալիա) – ՊՍԺ
- Քոուլ Պալմեր (Անգլիա) – «Չելսի»
- Պեդրի (Իսպանիա) – «Բարսելոնա»
- Ռաֆինյա (Բրազիլիա) – «Բարսելոնա»
- Մոհամեդ Սալահ (Եգիպտոս) – «Լիվերպուլ»
- Վիտինյա (Պորտուգալիա) – ՊՍԺ
- Լամին Յամալ (Իսպանիա) – «Բարսելոնա»
Հարկ է նշել, որ ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն սեպտեմբերին նվաճել էր «Ոսկե գնդակը»։ Նա այժմ նաև հավակնում է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։