Բաքվի դատարանում «ապացույցներ» են ներկայացրել Արցախի նախկին նախագահների դեմ

Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, դատարանն ուսումնասիրել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի գործողությունները՝ «նրա ուղղակի և անուղղակի մասնակցությունը 1991 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը կատարված բոլոր հանցագործություններին»:

Կեղծ գործով հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 7-ին:

Հիշեցնենք՝ հայ գերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Leave a Comment