ԱՄՆ-ն պատրաստվում է զորքեր տեղակայել Դամասկոսի ավիաբազայում՝ Իսրայելի և Սիրիայի միջև հնարավոր համաձայնագրի իրականացումը վերահսկելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Բազան գտնվում է Սիրիայի հարավային շրջաններ մուտքի մոտ, որը, ինչպես սպասվում է, կդառնա ապառազմականացված գոտի՝ Իսրայելի և Սիրիայի միջև չհարձակվելու մասին պայմանագրի համաձայն: Համաձայնագրի ստորագրմանը միջնորդում է Թրամփի վարչակազմը:
Գործակալությունը նշում է, որ Սիրիայի մայրաքաղաքում ներկայություն ապահովելու ԱՄՆ ծրագրերը Սիրիայի «ռազմավարական վերակողմնորոշման» նշան են դեպի ԱՄՆ:
Ամերիկյան զորքերն արդեն իսկ գտնվում են Սիրիայի հյուսիս-արևելքում՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում քրդական ուժերին օգնելու ծրագրի շրջանակներում: Ապրիլին Պենտագոնը հայտարարել էր, որ կկրճատի իր զորքերի թիվը Սիրիայում՝ հասցնելով 1000-ի:
