
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարությանը ներկայացվել է Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։


Ծրագրով նախատեսված են մի շարք առանցքային գործողություններ՝
- մարդու իրավունքների պաշտպանության և իրավահավասարության ապահովման,
- կոռուպցիայի դեմ պայքարի,
- անձնական տվյալների պաշտպանության,
- քրեական վարույթներով իրավական օգնության,
- քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի բարելավման և այլ ոլորտներում։
Տիկին Կարապետյանը ընդգծել է՝
- արդեն իսկ իրականացվում են բարեփոխումներ սահմանված ուղղություններով,
- նախարարությունը պատրաստ է ապահովել ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք և արագ իրականացումը՝ սերտ համագործակցությամբ գործընկեր կառույցների և Եվրոպական միության հետ։
Յոհաննես Լուխներն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հանձնառությունը բարեփոխումների իրականացման հարցում։
Գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանելու փորձագիտական խմբեր՝ գնահատելու իրականացվող քայլերի ընթացքը։