Ամորիմն արձագանքել է Ռոնալդուի քննադատությանը — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը արձագանքել է ակումբի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քննադատությանը։ Վերջինս նախկինում հայտարարել էր, որ թիմը չունի կառուցվածք, իսկ ֆուտբոլիստները չեն հասկանում, թե ինչ է նշանակում խաղալ մանչեսթերյան ակումբում։

«Կրիշտիանուն գիտի, որ իր խոսքերը մեծ ազդեցություն ունեն ամեն ինչի վրա, ինչի մասին նա արտահայտվում է։

Մենք, որպես ակումբ, գիտակցում ենք, որ անցյալում բազմաթիվ սխալներ ենք թույլ տվել և այժմ փորձում ենք դա փոխել։

Եկեք չկենտրոնանանք անցյալի վրա, պետք է ուշադրությունը սևեռենք ապագայի վրա», — Ամորիմի խոսքերը փոխանցում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր X սոցիալական ցանցի էջում։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-ից 2009 թվականներին և 2021-ից 2022 թվականներին։

Leave a Comment