«Ռեալի» ֆուտբոլիստներից ոմանք չեն հասկանում Ալոնսոյի մոտեցումները

«Ռեալի» ֆուտբոլիստներից ոմանք չեն հասկանում գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի որոշումները, հաղորդում է El Chiringuito TV-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստներից շատերը կարծում են, որ գլխավոր մարզիչը շատ խիստ է վարվում իրենց հետ: Նրանք նաև չեն հասկանում Ալոնսոյի մի քանի որոշումների պատճառը:

Ֆուտբոլիստների համար հարցական է մնացել, թե ինչու «Լիվերպուլի» դեմ խաղի վերջում դաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, կամ ինչու կլասիկոյի ժամանակ փոխարինվեց Վինիսիուսը:

«Ռեալն» այս մրցաշրջանում անցկացրած խաղերից միայն երկուսում է պարտվել, մյուս խաղերում հաղթել է:

Leave a Comment