Բոլոր թոշակառուներին 2 շաբաթ ժամանակ․ թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով թոշակառուների՝ կանխիկ և անկանխիկ եղանակներով թոշակ ստանալուն՝ հայտարարել է, որ այսուհետ բոլորը պետք է թոշակ ստանան քարտով։ «Որոշեցինք, որ 75-80 տարեկանից բարձր թոշակառուների թոշակները մենք տալիս ենք կանխիկ և ոչ թե անկանխիկ եղանակով։ Ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչ պրոբլեմ կլինի։ Ասում են՝ 85 տարեկան թոշակառուն տնից դուրս գալու դժվարություն ունի։ Ասում եմ՝ ավելի լավ, տնից պետք չի դուրս գալ, քարտը կողքը դրած է, փողը նստում է քարտին։ Ու այդ համակարգային դիմադրությունը, որ ասում են, այ սա է»,-ասել է նա։

«Ինչի՞ ենք պատուհան թողնում, ո՞ր դեպքի համար, ո՞րն է այդ դեպքը, ես չեմ կարում հասկանալ, ո՞րն է այն դեպքը, որ պետք է թղթով դնենք թևների տակ, գնանք տուն, ո՞րն է այդ դեպքը, ուզում եմ հասկանալ։ 

Բոլոր թոշակառուներին էլ 2 շաբաթ ժամանակ, բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով»,- պոռթկացել է Փաշինյանը։

Leave a Comment