Կառավարությունը 1 մլրդ 761 մլն 524 հազար 800 դրամ կհատկացնի մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման, գույքով ապահովելու համար

ՀՀ կառավարության նոյեմբերի 6-ի նիստում ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, վերանորոգման և գույքով ապահովման ծրագրի իրականացման ընթացքը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը։ 

«Ներկայացվող նախագծով նախատեսվում է 300 դպրոց, 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչօես նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրման և Հայաստանի տարածքային հիմնադրամի կարողությունների զարգացման համար 2025 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում 1 մլրդ 854 մլն 791 հազար դրամի չափով, որից 500 մլն դրամը կառավարության պահուստային ֆոնդից»,-ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյնաը։

Փոխնախարարը նշեց. որ պետական բյուջեով 300 դպրոց, 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125,4 մլրդ դրամ։ Ծրագրի շրջանակներում հաստատված ցանկերում ներառված օբյեկտներում շինարարական աշխատանքների մեկնարկման պատշաճ իրականացման, ինչպես նաև ավարտված օբյեկտների  գույքով ապահովման նպատակով սույն նախագծով հատկացվում է 1 մլրդ 761 մլն 524 հազար 800 դրամ, որն ուղղվելու է 4 մանկապարտեզների կառուցման հիմնանորոգման, աշխատանքների կազմակերպման նպատակներին և թվով 16 մանկապարտեզների գույքով ապահովման նպատակին։ 

Հավելեց, որ ցայսօր կառուցման և նորոգման աշխատանքներ են տարվել և տարվում են 357 դպրոցներում։ 

Նշեց, որ 2026 թվականի բյուջեում այդ նպատակին ուղղված միջոցները էլ ավելի են աճել, կազմելով շուրջ 150 մլրդ դրամ, ինչը 51,2 տոկոսով ավելին է, քան այս տարվա ֆինանսավորումը։ 

Ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքերը արդեն իսկ ավարտված են 60 դպրոցում,  որոնցից 35-ը կառուցված, իսկ 25-ը նորոգված։ 

Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցում, որոնցից 153 կառուցվող և 105-ը նորոգվող։ Եվս 39 դպրոցի շինարարական աշխատանքեր կմեկնարկի առաջիկա երեք ամիսների ընթացքում և մինչև տարեվերջ մենք ակնկալում ենք, որ շահագործման կհանձնենք արդեն իսկ ավարտված 60 դպրոցներից ևս 50 դպրոց։ 

Նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը թվով 151 դպրոց կհանձնեն շահագործման։ Իսկ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը  ևս 47 կառուցվող դպրոց։ Ընդանուր առմամբ, 2026 թվականին շահագործման կհանձնեն ընդհանուր 308 դպրոց, որից 139-ը կառուցված, իսկ 169-ը կապիտալ նորոգված։ 






Կարդացեք նաև՝

Leave a Comment