ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի չեխական «Սիգմային»։
Նախախաղային ասուլիսի ժամանակ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և պաշտպան Սերգեյ Մուրադյանը պատասխանել են լրագրողների հարցերին։
«Մեզ դժվար խաղ է սպասվում, բայց մենք պատրաստ ենք լավ խաղ ցուցադրելու։ Մեր առաջնությունում տվյալ պահին ունենք դժվարություններ, բայց փորձում ենք ամենալավը անել», – Սերգեյ Մուրադյան։
«Այս մրցաշրջանում, այս ամիս՝ նոյեմբերին, շատ ակումբներ ունեն խնդիրներ վնասվածք ունեցող խաղացողների հետ, և մենք բացառություն չենք։ Մենք ունենք շատ կարևոր խաղացողներ, ովքեր վաղը չեն խաղալու, բայց բարեբախտաբար ունենք մեծ հայտացուցակ՝ լավ որակով ֆուտբոլիստներով։ Ով էլ լինի մեկնարկային կազմում, ով կմտնի փոխարինման, նրանք, վստահ եմ, ամենալավը կտան թիմին։ Եվ նաև սա կլինի լավ հնարավորություն այն ֆուտբոլիստների համար, որոնք քիչ խաղաժամանակ են ստացել», – Սանդրո Պերկովիչ։
Մանրամասն՝ տեսանյութում