Թուլանալու ժամանակ չկա․ Սիգմայի գլխավոր մարզիչը՝ Նոայի հետ խաղի մասին — Armsport.am

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի չեխական «Սիգմային»։

Մրցակցի գլխավոր մարզիչ Տոմաշ Յանոտկան լավատեսորեն է տրամադրված առաջիկա խաղին։ 

«Խաղացանկն այժմ շատ հագեցած է, բայց թուլանալու ժամանակ չկա։ Մենք լիովին կենտրոնացած ենք Կոնֆերենցիաների լիգայի վրա և ցանկանում ենք հաջողել՝ գուցե վերցնելով առաջին երեք միավորը, որոնք կորցրինք «Ռակուվի» հետ խաղում»,- Տոմաշ Յանոտկայի խոսքն է մեջբերում չեխական ակումբի պաշտոնական կայքը։

Հանդիպումը կկայանա վաղը՝ հինգշաբթի, 21։45-ին։

Leave a Comment