«Մեր ձևով» շարժման անդամները «Աչաջուր» ֆուտբոլային ակումբին փոխանցեցին խոստացված նվերը

Մի քանի օր առաջ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները գտնվում էին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Այցի ընթացքում շարժման անդամները հանդիպում ունեցան «Աչաջուր» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների և ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ։

Հանդիպման ընթացքում շարժման անդամները «Աչաջուր» ֆուտբոլային ակումբին փոխանցեցին ս․թ․ սեպտեմբերին կայացած աշխատանքային այցի ընթացքում շարժման կողմից խոստացված նվերը՝ ֆուտբոլային հանդիպումների և պարապմունքների անցկացման համար անհրաժեշտ սպորտային պարագաներ և կահավորանք, ինչպես նաև ակումբի բոլոր տարիքային խմբերի համար անհրաժեշտ մարզահագուստ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment