Ֆրանսիայի դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները

Նոյեմբեր 04,2025 17:22

Նոյեմբերի 4-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին։

Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment