Նոան Սիգմայի հետ խաղից առաջ հայտարարություն է տարածել

Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի «Նոա» – «Սիգմա Օլոմոուց» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է Եվրոպական կենտրոնական ժամանակով 18:45, իսկ Երևանի ժամանակով 21:45։

«Նոայի» մամուլի ծառայությունը նշել է, որ այդ առիթով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№7, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 00:15:

«Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին՝ մեզ ընդառաջելու և ֆուտբոլային խաղը կարևորելու համար։ Միասին մենք կարող ենք, միասին մենք ուժեղ ենք» ,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Leave a Comment