![]()
Օրեր առաջ Կտրիճի հետ հանդիպման ժամանակ եպիսկոպոսները պահանջել էին նրա հրաժարականը, սակայն Կտրիճը հրաժարվել էր հեռանալ, ինչին ի պատասխան եպիսկոպոսները հայտնել էին, որ ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, քանզի ստեղծված իրավիճակը անընդունելի է իրենց համար։
Վարչապետի հետ հանդիպելու ցանկություն ունեցող եպիսկոպոսներին կտրուկ արձագանքել է Արշակ Խաչատրյանը՝ ցանկանալով կանխել այդ հանդիպումը։ Վերջինս հայտնել է եպիսկոպոսներին, որ բոլորի վրա իշխանությունը ունի կոմպրոմատներ ու բացառված չէ, որ ինչ որ պահի դրանք հրապարակվեն։
Այս կերպ ուրիշների վրա կոմպրոմատներ հավաքող Արշակը հասկացրել/վախեցրել է եպիսկոպոսներին, որ եթե գնան Փաշինյանի հետ հանդիպման, հնարավոր է նրանց վրա հավաքած իր կոմպրոմատներից հանրայնացնի։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ