Երկիրը ցնցած ողբերգությունից հետո էլ օրվա լրահոսի գլխավոր հարցադրումները Ծափաթաղում սպանված 3-ամյա փոքրիկի ու նրա ընտանիքի մասին են: Արդյո՞ք անմեղսունակ կճանաչվի փոքրիկ որդուն խեղդամահ անելու համար մեղադրվող հայրը: Ծափաթաղի վարչական ղեկավարի տեղեկություններով՝ փաստաթղթերով երեխայի թե՛ մայրը, թե՛ հայրը առողջ են, միայն երեխաներից մեկն ունի առողջական խնդիրներ: