Դե լա Ֆուենտեն առաջին անգամ մեկնաբանել է Յամալի և Կարվախալի միջև կոնֆլիկտը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն առաջին անգամ մեկնաբանել է «Էլ Կլասիկոյի» ընթացքում «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի և «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալի միջև տեղի ունեցած բախումը։

«Երբեք ոչ մի միջադեպ չի եղել, ոչ մի տարօրինակ վարք որևէ մեկի կողմից։ Չկան դպրոցական բակի կռիվներ։ Այստեղ տիրում է ընտանիքի, միասնության մթնոլորտ, որտեղ ընդհանուր բարին դրվում է անձնական շահից վեր։ Դա շատ բան է ասում այս ֆուտբոլիստների խմբի մասին։

Ես միշտ կհիշեմ Եվրոպայի առաջնությունը՝ Յամալի փոխանցումը, Կարվախալի գոլը, նրանց գրկախառնությունները, նրանց դեմքերը։ Ահա թե ինչ է տեղի ունենում հավաքականում։ Ես լիովին և բացարձակ համոզված եմ, որ այստեղ ամենակարևորը ընդհանուր բարին է», — մեջբերում է դե լա Ֆուենտեի խոսքերը Marca-ն։

Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյից» առաջ Յամալը մեղադրել էր մադրիդյան ակումբին հաճախակի խաբեության և գանգատվելու մեջ։ «Ռեալի» հաղթանակից հետո Կարվախալը խաղից հետո հորդորել էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստին լռել։ Բացի այդ, ֆուտբոլիստները սոցիալական ցանցերում միմյանցից դուրս էին եկել բաժանորդագրությունից։

Leave a Comment