Մերցը և Նեթանյահուն հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը պետք է հանձնի բոլոր պատանդների մասունքները

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը և հայտարարել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է հանձնի վերջին պատանդների մասունքները։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։

«Մերցը և Նեթանյահուն քննարկեցին Գազայի հատվածում հրադադարի հետագա կայունացման ուղիները։ Կողմերը համաձայնության եկան, որ մարդասիրական օգնությունը պետք է անվտանգ և բավարար քանակությամբ հասցվի Գազայի բնակիչներին։ ՀԱՄԱՍ-ը պետք է անհապաղ հանձնի վերջին պատանդների մասունքները»,-ընդգծել է Կոռնելիուսը։

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը, Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնեցին իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։

Leave a Comment