Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան, հյուր՝ Շողակաթ Մլքե Գալստյան` «Հոսք» մշակութային հիմնադրամի ծրագրերի ղեկավար:
Թեմա՝ Երևանը կմիանա Bring Your Own Beamer (BYOB)՝ «Բեր քո սեփական պրոյեկտորը» համաշխարհային նախագծին։ «Հոսք» մշակութային հիմնադրամը նախաձեռնությունը կներկայացնի նոյեմբերի 7-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում։
Օրվա տեղեկատվական բլոկ՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ
Միացե՛ք լավ տրամադրությամբ, հետաքրքիր զրույցներով և մշակութային նորություններով լի առավոտին: