
«Ունենք նախնական տվյալներով՝ սպանություն. երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Այս պահի դրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Ծափաթաղի դեպքին:
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել էին հոկտեմբերի 27-ից որոնվող 3 տարեկան Տիգրանի դին։