ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը միջոցներ չի ձեռնարկի Թայվանի դեմ, քանի որ Պեկինը հասկանում է հետևանքները։
«Նա (Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը) հասկանում է սա և շատ լավ է հասկանում», – ասել է Թրամփը CBS-ին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ Չինաստանի առաջնորդը չի բարձրացրել Թայվանի հարցը։ Երբ Թրամփին հարցրել են, թե ինչ կանի ԱՄՆ-ն , եթե Թայվանի վերաբերյալ ստատուս քվոն խաթարվի, Թրամփը պատասխանել է, որ չի բացահայտի իր գաղտնիքները։