Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 12-րդ տուրում Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում «Շիրակը» պարտվեց «Վանին»՝ 2:3 հաշվով։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Ջեսե Ակիլան։ 57-րդ րոպեին Կաուա Ֆերեյրան հավասարեցրեց հաշիվը՝ 1:1։ 62-րդ րոպեին գյումրեցիները կրկին առաջ անցան՝ աչքի ընկավ Գագիկ Ակուլյանը, սակայն 13 րոպե անց նրան պատասխանեց Ջեդերսոն Գրանդոն՝ դարձնելով հաշիվը 2:2։
Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Վանը» մրցակցի ձեռքով խաղի համար ստացավ 11 մետրանոցի իրավունք, որը անվրեպ իրացրեց թիմի ավագ Հրայր Մկոյանը՝ հաղթանակ պարգևելով Չարենցավանը ներկայացնող ակումբին։
Հանդիպման տեսագրությունը
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․