ՔՊ-ին չի հաջողվի թուլացնել հայկական պետականության կարեւոր հենասյուներից մեկը՝ ՀԱԵ-ն․ Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը հավատացած է՝ ՀՀ քաղաքական իշխանությանը չի հաջողվի հաղթանակ տոնել եկեղեցու նկատմամբ եւ թուլացնել հայկական պետականության կարեւոր հենասյուներից մեկը․ այս մասին նա ասաց Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում։

Գագիկ Մինասյանը լրատվական կայքերից տեղեկացել է, որ Հովհաննավանքում քիչ մարդ է եղել․ «Մարդիկ հասկանում են, որ քաղաքական գործընթացները մեր իշխանության ձեռամբ դուրս են եկել իրենց բնական տիրույթից եւ մտել են նաեւ եկեղեցու տիրույթ։ Իսկ պատճառը մեկն է՝ որպեսզի հերթական համապետական հզոր հիմնասյունը վերացնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հովհաննավանքում կատարվողը նա պատարագ կամ եկեղեցական հավաք չի համարում, այլ պարզապես մարդկանց հավաք, կուսակցական ժողով։ Իր համոզմամբ, ՀԱԵ կարգով, այդ եկեղեցում այլեւս սուրբ պատարագ չի կարող մատուցվել, մինչեւ այն կրկին չի օծվել։

Հիշեցնենք, զուգահեռաբար Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները մասնակցում են կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»։

Ամբողջական տեսանյութը Հովհաննավանքից՝ այստեղ

Ամբողջական տեսանյութը՝ Մայր Աթոռից՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment