Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդներին — Armsport.am

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե որ թիմերն են համարվում Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտները:

Իտալացի մասնագետի խոսքերով՝ մրցաշարում կան «ավանդական ֆավորիտներ»:

«Այս մրցաշարում կան սովորական ֆավորիտներ. Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան»։ Առաջին տուրերում մենք տեսանք խաղեր մեծ թվով գոլերով, ինչպես նաև անսպասելի արդյունքներ, որոնք ստիպում են մեզ կորցնել հետաքրքրությունը։

Խմբային փուլն ընդլայնվել է մրցաշարն ավելի դիտարժան դարձնելու համար։ Պետք է ընդունել դա»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Tuttosport-ը:

Leave a Comment