Երիտասարդական ԵԱ․ Մերի Միսակյանը՝ բրոնզե մեդալակիր երկամարտում


Սպորտ


Հայաստանի ներկայացուցիչ Մերի Միսակյանը երկամարտի բրոնզե մեդալ նվաճեց Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

69 կգ քաշայինների պայքարում նա հավաքեց 210 (92+118) կգ եւ գրավեց երրորդ տեղը։ Հրում վարժությունում Մերի Միսակյանը  նվաճեց փոքր արծաթե մեդալ։

Երկամարտի ոսկե մեդալը 220 կգ (102+118) արդյունքով նվաճեց լեհ Մարտինա Դոլեգան։


Leave a Comment