Հայաստանում 2025-2026 ուսումնական տարում ադրբեջաներենի ուսուցում իրականացվում է հանրակրթական 3 ուսումնական հաստատությունում: Այս մասին Panorama.am–ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։
Panorama.am կայքը հանրակրթական դպրոցներում ադրբեջաներեն լեզի ուսուցման վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն։ Պետական գերատեսչության պատասխանում նշված է.
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարումից։ Կառավարության ծրագրի կրթություն ոլորտի միջոցառումներով նախատեսվում է զարգացնել օտար լեզուների, մասնավորապես՝ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, նաև տարածաշրջանային լեզուների ուսուցումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: