Նիգերիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Կիմիբի Էբիենֆան մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները երկրում քրիստոնյաների զանգվածային սպանությունների և այդ իրադարձությունները «հատուկ մտահոգության» առարկա» որակելու մասին։
«Նիգերիայի դաշնային կառավարությունը հաշվի է առնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները մեր երկրում քրիստոնյաների ենթադրյալ կոտորածների և մեր երկիրը «հատկապես մտահոգիչ» կարգավիճակի ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։
Վերը նշվածը իրականության հետ որևէ կապ չունի. բոլոր հավատքների նիգերիացիները վաղուց խաղաղ համակեցության մեջ են՝ ապրելով, աշխատելով և աղոթելով միասին», – ասել է Նիգերիայի ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերել է «Դեյլի Փոստ»-ը։
Խոսնակը հավելել է, որ նախագահ Բոլա Տինուբուն և կառավարությունը շարունակում են հանձնառու լինել ահաբեկչության դեմ պայքարին, միջկրոնական ներդաշնակ հարաբերությունների ամրապնդմանը և բոլոր քաղաքացիների կյանքի ու իրավունքների պաշտպանությանը։