«Երևանի փողոցներում փոսերի յուրօրինակ շքերթ է». Հակոբ Բադալյան

«Երևանի փողոցներում փոսերի յուրօրինակ շքերթ է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր կարդացի, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե այսօր Հայաստանի ճանապարհները այնպիսի որակի են, որպիսին չեն եղել անկախությունից ի վեր: Նայելով Երևանի ճանապարհներին, պետք է եզրակացնել, որ Երևանն անկախացել է Հայաստանից, և քաղաքի փողոցներում սնկի պես աճող փոսերը, այն էլ ընդամենը մի քանի ամիս կամ մեկ տարի առաջ իբրև ասֆալտապատված փողոցներում՝ Երևանի անկախության յուրօրինակ շքերթ են:
Օրինակ՝ Ջրվեժից Նոր Նորք ճանապարհի այս հատվածը կարող է համարվել այդ յուրօրինակ շքերթի պատվավոր և համառ մասնակից»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment