Վանաձորի ավագանին դարձյալ համայնքի ղեկավար չի կարողանա ընտրել․ Հարկադիրը նոր որոշում է ընդունել

Մինչ Վանաձորի ավագանու ընդդիմադիր ուժերը միմյանց համախմբվելու ու ավագանու ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու կոչ էին անում, հոկտեմբերի 30-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նոր որոշում ընդունեց՝ անվավեր ճանաչելով 1 օր առաջ ընդունած սեփական որոշումը, որով վերացվել էր Վանաձոր համայնքի ավագանու հանդեպ կիրառված՝ ղեկավար ընտրելու արգելանքը։

Նոր որոշմամբ հարկադիրն ուժի մեջ է թողել ավագանու վրա դրված արգելանքը, ինչը նշանակում է, որ Վանաձորի ավագանին դարձյալ իրավունք չունի համայնքի ղեկավար ընտրել։

Քաղհասարակությունն արդեն հասցրել է արձագանքել Հարկադիրի նոր որոշմանը՝ այն որակելով միջամտություն տեղական ժողովրդավարությանը, ընդդիմադիր ուժերն էլ պատրաստվում են բողոքարկել նոր որոշումը։

Նախօրեին Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը զերծ էր մնացել մեկնաբանություն տալուց՝ «Ռադիոլուր»-ին խորհուրդ տալով գրավոր ուղղել հարցերը։

Leave a Comment