Կենսաթոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է, սակայն անհարկի պոպուլիզմը և ոչ հասցեական մոտեցումները անընդունելի են․Facebook-ի իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Պետք է բարձրացվի նվազագույն թոշակը, այն սահմանելով առնվազն նվազագույն սպառողական զամբյուղի չափ՝ նպատակ ունենալով առաջին հերթին աջակցել աղքատության մեջ գտնվող թոշակառուներին»,- նշում է նա: