«Կարող են պարտադրել մտնել Վենեսուելայի հետ ռազմական բախման մեջ»․ Հակոբ Բադալյան

«Կարող են պարտադրել մտնել Վենեսուելայի հետ ռազմական բախման մեջ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացասական է պատասխանել լրագրողների հարցին, թե մտադի՞ր է արդյոք ռազմական հարված հասցնել Վենեսուելային:

Միջազգային մամուլում վերջին օրերին այդ առնչությամբ լինում են տարբեր հրապարակումներ, ընդհուպ այն, որ Թրամփը ծրագրել է Վենեսուելայի նախագահ Մադուրոյին հեռացնել իշխանությունից ուժային գործողության միջոցով:

Վենեսուելային հարվածելու մտադրության մասին հարցին Թրամփը, սակայն, լրագրողներին պատասխանել է՝ «Ոչ»:

Սա երաշխի՞ք, որ իքս պահի այն չի դառնա «Այո»: Կարծում եմ՝ ոչ, երաշխիք չէ: Երաշխիք չէ ոչ այն պատճառով, որ Թրամփը կարող է փոշմանել: Նրան պարզապես կարող են պարտադրել մտնել Վենեսուելայի հետ ռազմական բախման մեջ: Պարտադրողներն, իհարկե, նրա քաղաքական հակառակորդներն են, կամ այսպես ասած՝ եվրաատլանտյան ուլտրագլոբալիստական թևը: Գամելով Թրամփին վենեսուելական ուղղությամբ, նրանք այլ՝ ավելի կրևոր ուղղություններով կարող են ավելի սահմանափակել նրա հնարավորությունները, միևնույն ժամանակ նաև կոտրել «խաղաղարարի» իմիջը, որ Թրամփը փորձում է «քարից հաց քամելու» տրամաբանությամբ քամել իր համար:

Կրկնեմ, հարցն այստեղ այն չէ, որ ուլտրագլոբալիստները չար են, իսկ Թրամփը՝ բարի, և չի ուզում պատերազմ: Այստեղ քաղաքական պարադիգմի հարց է: Թրամփի նպատակների ծիրում առավել պահանջված միջավայր է կառավարելի, կայուն միջավայրը: Նրա եվրաատլանտյան հակառակորդների համար պատկերը և պարադիգմը հակառակն է, նրանց համար էական է Թրամփին ներքաշել հնարավորինս շատ ռազմական «կաթսաների» մեջ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment