Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է իսպանական Լա լիգայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Լա լիգայի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիացին երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց ամսվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում։ Հոկտեմբերին Մբապեն գոլ խփեց Լա լիգայի իր երեք խաղերից յուրաքանչյուրում՝ օգնելով «Ռեալին» պահպանել իր դիրքերը մրցաշարային աղյուսակի վերնամասում։
Հարձակվողը նախկինում նույն մրցանակին արժանացել էր սեպտեմբերին, երբ գոլ էր խփել չորս անընդմեջ խաղերում։