Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու քաղաքացիական անձանց հաշվեհարդար-դատավարությունը։

Նոյեմբերի 3-ին մեղադրող կողմը կներկայացնի վճիռը։

Նշենք, որ միայն Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությությունն է շարունակվելու, մյուսներինը Բաքվի ռազմական դատարանը հայտարարել է ավարտված։

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի. նա Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիայի անդամ Էմիլ Բաբիշովն է։ Վարդանյանը չի առարկել այս որոշման դեմ։

Նա նախկինում հրաժարվել էր փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից։ Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է նոյեմբերի 4-ին։

Leave a Comment