Հեռախոսս մասնագետները անմիջապես մաքրեցին ու բերեցին գործարանային վիճակի։ Դդումին առաջարկում եմ կրկին փորձել։ Սա տեղեկացնում եմ կառավարության համապատասխան մարմիններին’ նշելով, որ ցավոք սրտի ձեզ համար, մի քանի ժամ տևեց իմ հեռախոսի մեջ լրտեսական ծրագրի հեռավար ներմուծման հաջողությունը։
Ես սխալմամբ ինքնաբերաբար պատասխանեցի նկարում նշված հեռախոսահամարից եկած What’sApp զանգին։ Մյուս կողմից ոչ մի ձայն չեղավ։ Ժամեր անց հեռախոսն ստուգեցին մեր մասնագետները և հաստատեցին Spyware gizmo լրտեսական ծրագրի ներկայությունը, որը, սակայն չհասցրեց ինֆորմացիա հավաքագրել։ Վիրահատությամբ հանեցինք։
Սիրելի հայրենակիցներ, եթե նշված հեռախոսահամարից կամ նման այլ անծանոթ, կասկածելի համարից զանգ կամ նամակ եք ստանում հատկապես WhatsApp, Telegram, Viber կամ այլ ցանցով, մի պատասխանեք և մի սեղմեք որևէ հղման վրա։
Նաիրի Հոխիկյան
