Բաքուն անհնար է համարում Ալիևի մասնակցությունը Երևանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին

Բաքուն հնարավոր չի համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին «ներկայիս պայմաններում», հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ներկայիս պայմաններում մենք չենք կարծում, որ Ադրբեջանի մասնակցությունը այս միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի», նրա խոսքերը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաջիևը միաժամանակ նշել է, որ Ալիևը գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր դեռևս չի ստացվել։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին հրավիրել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին։

Leave a Comment