«Զանգեզուրի միջանցքի» երկաթուղին կարող է վերականգնվել 2 տարվա ընթացքում. Ադրբեջանում ՌԴ դեսպան

«Զանգեզուրի միջանցքում երկաթուղին կարող է վերականգնվել մոտավորապես 2 տարվա ընթացքում:  ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Այս ճանապարհի երկարությունը 44 կիլոմետր է: Երկաթուղային շինարարության ռուսաստանյան մասնագետները ոտքով անցել են Հայաստանի հարավում այս հեռավորությունը:

Քանի որ թունելները չեն ավերվել. անհրաժեշտ է վերականգնել միայն երկաթուղային համալիրը», – ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Եվդոկիմովը։

Ըստ նրա՝ հիմնարար նշանակություն չունի, թե ով և ինչպես կվերականգնի ճանապարհը:

«Այս ճանապարհը ոչ միայն կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, այլև պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման համար: Գլխավորն այն է, որ ճանապարհի վերականգնումը հնարավորինս շուտ ավարտվի», – նշել է ռուս դիվանագետը։

«2025 թվականի օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպումից հետո, ընդունվեց հռչակագիր երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրման վերաբերյալ։ Երևանը նաև համաձայնեց համագործակցել ԱՄՆ-ի և երրորդ կողմերի հետ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին» ստեղծելու համար։ Այս երթուղին նախատեսում է Ադրբեջանի մայրցամաքային մասի և նրա Նախիջևանի ինքնավար մարզի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակում Հայաստանի միջով։

Ինչպես օգոստոսի 9-ին հայտարարեց Փաշինյանը, երթուղին ներառում է նավթի և գազի խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ և երկաթուղի՝ Երևանի և Բաքվի միջև՝ Իրանին սահմանակից երկաթուղու երկայնքով։

Խորհրդային դարաշրջանի գործող երկաթուղին անցնում է Արաքս գետի հյուսիսային ափով, այդ թվում՝ Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի Մեղրի քաղաքով։ 1990-ականների սկզբին երկաթուղու Մեղրիի հատվածում, որը մոտավորապես 45 կիլոմետր երկարություն ունի, երթևեկությունը ընդհատվել էր Ղարաբաղում զինված հակամարտության հետևանքով։ Հ

ետագայում այս հատվածի ռելսերը ապամոնտաժվեցին, իսկ ավելի արևելք ընկած հատվածում դրանք ջրհեղեղի ենթարկվեցին, երբ Իրանի սահմանին գտնվող Խուդաֆարինի հիդրոէլեկտրակայանի ջրամբարը լցվեց»,- նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment