Թերուսները սովորաբար ամեն ինչ գիտեն

Ինչպես հայտնի է` Ստալինը ոչ միայն ֆիզկուլտուրնիկների, բեւեռագնացների, փոստատարների եւ հրշեջների լավագույն ընկերն էր, այլ լեզվաբանության խորը գիտակ: Նրա «Մարքսիզմը եւ լեզվաբանության խնդիրները» (1950թ.) աշխատությունը պարտադիր էր բոլոր ակադեմիական շրջանակների համար: Ստալինը, ինչպես հայտնի է, չկարողացավ կամ չցանկացավ ավարտել Թիֆլիսի հոգեւոր ճեմարանը: Թերուս լինելը, հավանաբար, դրդում է մարդկանց իրենց «հեղինակավոր կարծիքն» արտահայտել հնարավորինս շատ ոլորտներում:

Leave a Comment