Սրանք սաղ գործ տվող են

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը թաքուն նկարահանել էր իր դասախոսին եւ այն փոխանցել  ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին: հետևանքը եղավ այն, որ դասախոսը ազատվեց աշխատանքից:

Ի դեպ, ԵՊՀ-ից ազատված դասախոսը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սահակ Մանուկյանն է:

Փաստորեն քպ-ական պատգամավորի  դուստրը դասախոսությունը լսելու փոխարեն՝ զբաղվել է  անթույլատրելի արարքով:

Սահակ Մանուկյանն ասել է.<<Ես իրեն չեմ թույլատրել, ինքը պապարացի չի, իմ ուսանողուհին է: Նա պարտավոր էր ինձ ասել՝ թույլ կտա՞ք նկարել, որովհետեւ դա իմ անձնական իրավունքն է: ԲԱյց չի հարցրել թույլտվություն: Դրանից հետո ինքը էլի մեկ այլ բան է արել՝ հատվածական նորից նկարել եւ տարել մատնություն է արել՝ ծնողի դրդմամբ, թե ոչ, չեմ կարող ասել: Իր դասախոսի նկատմամբ սուտ մատնություն է արել»:

The post Սրանք սաղ գործ տվող են appeared first on HayqNews.

Leave a Comment