Հինգ մլն եվրոյի համաձայնագիրը վերաբերում է վթարի դեպքում առաջացած ջրածնին վերաբերմունք ցույց տալու համար

Եվրահանձնաժողովը 5 մլն եվրո կտա ՀՀ-ին միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության համար։ Ֆինանսական աջակցությամբ տրամադրվող գումարներով ձեռքբերվելիք ջրածնային ռեկոմբինատորները կտրամադրվեն Մեծամորի ատոմակայանին։

Կառավարության նիստին զեկուցող ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ 5 մլն եվրոյի համաձայնագիրը վերաբերում է վթարի դեպքում առաջացած ջրածնին վերաբերմունք ցույց տալու համար։ Ռեկոմբինատորները կիրականացնեն ջրածնի այրում, պայթյունավտանգ խառնուրդը նվազելու է հերմետիկ նկուղում։

Leave a Comment