Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արշակ սրբազանին վերագրվող տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով). հայտնել են ՔԿ–ից։

Հիշեցնենք, որ օրերս համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքին առնչվող, տանը գաղտնի տեսախցիկներ տեղադրելու միջոցով նկարահանված նյութ էր հրապարակվել։

Leave a Comment