🎥 Անգլիայի լիգայի գավաթ․ Լիվերպուլը խոշոր հաշվով պարտվեց Քրիստալ Փելասին, Արսենալը, Չելսին, Ման Սիթին և Նյուքասլը հաղթանակներ տարան

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում 1/8-րդ եզրափակիչում կայացան մի շարք հանդիպումներ։

«Լիվերպուլ» — «Քրիստալ Փելաս»՝ 0-3

Մերսիսայդցիները անակնկալ պարտություն կրեցին «Էնֆիլդում»՝ դուրս մնալով մրցաշարից։ Արծիվների կազմում հաղթական դուբլ գրանցեց Իսմաիլա Սարը (40, 45)՝ մեկ անգամ էլ աչքի ընկավ Յերեմի Պինոն (87)։ «Կարմիրները» խաղավերջում մնացին 10 հոգով՝ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց 18-ամյա պաշտպան Ամարա Նալոն։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

«Արսենալ» — «Բրայթոն»՝ 2-0

«Արսենալը» խնդիրներ չունեցավ «Բրայթոնի» դեմ խաղում։ «Զինագործների» կազմում աչքի ընկան Իթան Նվաներին և Բուկայո Սական՝ համապատասխանաբար 57-րդ և 76-րդ րոպեներին։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

«Սուոնսի Սիթի» — «Մանչեսթեր Սիթի»՝ 1-3

«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Սուոնսիի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը տանտերերի կազմում բացեց Գոնսալու Ֆրանկոն (12)՝ «քաղաքայիններից» պատասխանեցին Ժերեմի Դոկուն (39), Օմար Մարմուշը (77) և Ռայան Շերկին (90+3)։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

«Վուլվերհեմփթոն» — «Չելսի»՝ 3-4

«Չելսին» գերգոլառատ խաղում հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ «Ազնվականներից» աչքի ընկան Անդրեյ Սանտոսը, Թայրիք Ջորջը, Էստևաոն և Բայնո Գիտենսը։ «Գայլերից» դուբլով պատասխանեց Դավիդ Մյոլեր Ֆոլֆը՝ մեկ անգամ էլ աչքի ընկավ Տոլու Ակրոդան։ Խաղի վերջում՝ 86-րդ րոպեին, լոնդոնցիների հարձակվող Լիամ Դելապը ստացավ երկորդ դեղին քարտ և հեռացվեց խաղադաշտից։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

«Նյուքասլ» — «Տոտենհեմ»՝ 2-0

«Նյուքասլը» վստահ հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ։ «Կանչաղակներից» աչքի ընկան Ֆաբիան Շարը և Նիկ Վոլտեմադեն՝ համապատասխանաբար 24-րդ և 50-րդ րոպեներին։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment