🎥 Գերմանիայի գավաթ․ Բավարիան վստահ հաղթանակ տարավ Քյոլնի նկատմամբ — Armsport.am

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի Գավաթի 1/16 եզրափակչում Քյոլնի «ՌայնԷներգիՇտադիոն» մարզադաշտում 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Քյոլնի» նկատմամբ։

Խաղի մեկնարկը անակնկալ մատուցեց, երբ 31-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ռագնար Ախեն բացեց հաշիվը։

Սակայն «Բավարիան» արագ արձագանքեց․ 36-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Դիասը, իսկ 38-րդ րոպեին Հարի Քեյնն առաջ մղեց մյունխենցիներին։ Երկրորդ խաղակեսում «Բավարիան» ամրապնդեց առավելությունը. Քեյնը 64-րդ րոպեին ձևակերպեց դուբլ, իսկ 72-րդ րոպեին Մայքլ Օլիսեն խփեց վերջնական գոլը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

  • «Մայնց» — «Շտուտգարտ»՝ 0:2
  • «Պադերբորն 07» — «Բայեր»՝ 2:4 (լրացուցիչ ժամանակում)

Leave a Comment