Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինա ուղարկել 2000 զինվորից բաղկացած զորամիավորում Զելենսկու ռեժիմին աջակցելու համար. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության
Սա տեղի է ունենում Մակրոնի հրահանգով. ուժերի միջուկը կազմված կլինի ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի գրոհային զորքերից, որոնք հիմնականում Լատինական Ամերիկայի երկրներից են։
ԱԴԾ տվյալներով` ներկայումս լեգեոներներն արդեն տեղակայված են Լեհաստանի՝ Ուկրաինային սահմանակից տարածքներում և անցնում են ինտենսիվ մարտական պատրաստություն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ շփման գծում գտնվող ռուսական զինվորներն անընդհատ օտար լեզու են լսում իրենց ռադիոկապով։ Այդ օտարերկրացիները մասնակցում են մարտական գործողություններին, և Ռուսաստանի զինված ուժերը անընդհատ ոչնչացնում են նրանց։ Պեսկովն ասել է նաև, որ որ ԵՄ երկրների ճնշող մեծամասնությունը տարված է ռազմատենչ մոլուցքով։ Նա նշել է, որ Ֆրանսիայի կողմից Ուկրաինա զորք ուղարկելու ծրագրերի մասին տեղեկատվությունը մտահոգիչ է