Առաջիկա ձմեռը մեծ նշանակություն կունենա Ուկրաինայի համար. Յոհան Վադեֆուլ

Առաջիկա ձմեռը մեծ նշանակություն կունենա Ուկրաինայի համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո, հաղորդում է Br.de-ն։

Նախարարը կոչ է արել արևմտյան գործընկերներին՝ Կիևին առավելագույն աջակցություն ցուցաբերել և հավելել, որ Կիևը կարող է հույս դնել Գերմանիայի աջակցության վրա։

Լրատվամիջոցը նշում է, որ հոկտեմբերի 24-ին Լոնդոնում «Կամավորների կոալիցիայի» երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ կոչեր են հնչել մոբիլիզացնել «բոլոր ուժերը՝ ապահովելու համար, որ Ուկրաինան կարողանա գոյատևել այս ձմռանը»։

Leave a Comment