Աֆղանստանի և Պակիստանի միջև բանակցություններն ավարտվել են առանց որևէ արդյունքի

Աֆղանստանի և Պակիստանի միջև Ստամբուլում երկարաժամկետ զինադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են առանց որևէ արդյունքի, հաղորդում է Reuters-ը։

Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության և Պակիստանի բանակի ու պաշտպանության նախարարի մամուլի խոսնակները մեկնաբանություն չեն արել։

Հիշեցնենք, որ երկրներն հոկտեմբերի 19-ին Դոհայում ստորագրել են հրադադարի մասին համաձայնագիր և երեք օր առաջ սկսել են բանակցություններ՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու փորձով։

Leave a Comment