«Ազատություն». Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Սանաե Տակաիչին մտադիր է առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Այս մասին, ըստ Սպիտակ տան, հայտարարվել է այսօր Տոկիոյում ընթացող երկու առաջնորդների հանդիպման ժամանակ։
«Կարճ ժամանակում աշխարհը սկսեց ավելի շատ վայելել խաղաղությունը։ Ես անկեղծորեն հիացած ու ներշնչված եմ Ձեզանով, պարոն նախագահ», հայտարարել է Տակաիչին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: