Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։

Տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը՝ Հովհաննավանքի իրենց կուսակցական «միջոցառուման» անշեղ ընթացքն ապահովելու համար։

«Հարկադրաբար ներկայացնելու» ակնհայտ ապօրինի որոշմամբ ոստիկաններին հրահանգել են բերման ենթարկել Տեր Փառենին՝ կարծելով, թե ուղևորվում է Հովհաննավանք։

Ոստիկանները «ձեռ են քաշել» Տեր Փառենից միայն այն բանից հետո, երբ համոզվել են, որ Տեր Փառենը Սբ.Պատարագ մատուցելու է մեկնում ոչ թե օկուպացված Հովհաննավանք, այլ Սաղմոսավանք։

Ոստիկանությունը կամաց-կամաց վերածում են աղանդավորական-կուսակցական շահերը սպասարկող զինված խմբավորման, հետո էլ զարմանում եք հանցավորության, հատկապես՝ սպանությունների ու թմրամիջոցների շրջանառության կտրուկ աճից։

Խոսքեր պարզապես չկան։ Խնդրում եմ պարտադիր լսել ձայնագրությունը:

ՀԳ. Հիանում եմ մեր Մայր Եկեղեցու արժանապատիվ Տեր Հայրերի տոկունությամբ, հանդարտությամբ, իմաստնությամբ։

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,  Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան

Leave a Comment