Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ պայմանագիր է կնքել 20 Eurofighter Typhoon կործանիչ ինքնաթիռների գնման վերաբերյալ՝ ընդհանուր 8 միլիարդ ֆունտ ստեռլինգ (10.7 միլիարդ դոլար) արժողությամբ. նշված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Սա Մեծ Բրիտանիայում արտադրված կործանիչների վաճառքի վերաբերյալ առաջին պայմանագիրն է 2017 թվականից ի վեր և ամենախոշորը վերջին 20 տարվա ընթացքում։
Դաունինգ սթրիթը պարզաբանել է, որ գործարքը կնպաստի Մեծ Բրիտանիայում 20,000 աշխատատեղի ստեղծմանը։
Ինքնաթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը նախատեսված է 2030 թվականին։