Երգչուհի Քեթի Փերին և Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն երգչուհու ծննդյան օրը պաշտոնապես հաստատել են վերջին շրջանում պտտվող խոսակցությունները, որ միասին են:
Նրանք ձեռք ձեռքի տված դուրս են եկել լրագրողներին ընդառաջ և միասին նստել են մեքենան ու հեռացել։
Փերիի և Թրյուդոյի միջև սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին հուլիսին, երբ զույգին նկատել էին Մոնրեալում ռոմանտիկ ընթրիքի ժամանակ։