Կյանքից հեռացել է «20-րդ դարի ամենագեղեցիկ տղան» համարվող դերասանը – Showbiz.am

Շվեդ դերասան և երաժիշտ Բյորն Անդրեսենը, ով համարվում էր «20-րդ դարի ամենագեղեցիկ տղան», մահացել է 70 տարեկան հասակում: Այս մասին գրում է Dagens Nyheter թերթը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Մահացել է դերասան Բյորն Անդրեսենը։ Անդրեսենի մահվան մասին հրատարակությանը հայտնել է ռեժիսոր Քրիստիան Պետրին, որը դերասանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել Քրիստինա Լինդստրոմի հետ միասին»,- ասվում է հոդվածում։

Բյորն Անդրեսենն առաջին անգամ կինոյում խաղացել է 15 տարեկանում՝ նկարահանվելով «Սիրային պատմություն» (En kärlekshistoria) ֆիլմում։

Leave a Comment