
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ, հայտնել է «Սպուտնիկ Վրաստան»-ը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործընկերային համագործակցության հետագա խորացման հետ կապված հարցեր։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային մարտահրավերները և անվտանգության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները։